Չափորոշիչների մասով նախարարթյունը ոչ միայն գերազանցում է իր լիազորությունները, այլ նաև դպրոցինը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկավարժ Սուսաննա Մելիքյանը:
«Այստեղ մանկապարտեզի մակարդակի բան է գրված: 700-800 աշակերտ ունեցող դպրոցն ինչպե՞ս կարող այդքան երեխայի առավոտյան ջերմաչափել, հետո նոր դպրոց մտցնել, քանի ժամ պետք է տևի այդ գործողությունը, երբ տեխնիկապես դա հանարվոր չէ: Ինչ վերաբերում է դիմակներին, ինչպես եք պատկերացնո՞ւմ, պետք է 8 ժամ ուսուցիչը դիմակով դաս անցկացնի՞: Եթե կարելի է ռեստորաններում 30-40 հոգով միջոցառում անցկացնել առանց դիմակի, դպրոցում չի՞ կարելի կես ժամ դաս անցկացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը