Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ աշխատակիցների գործողություներից ու անառակաբարո արարք կաարելու մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելուց հետո կրքերը չեն հանդարտվում։
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դպրոց են այցելել մի շարք ծնողներ, որոնք լսել են, որ տնիօրենին ուզում են փոխել, և եկել են իրենց բողոքը հայտնելու դրա դեմ: Այս որոշման դեմ են նաև ուսուցիչները:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Պատճառը, թե ինչու այսօր մեր տնօրեն Անահիտ Վլադիմիրովնան տնօրեն չի, բոլորդ գիտեք, որովհետև վարչական աշխատակազմի տարիքային խումբը սահմանափակում ունի: Հիմա լսել եմ, որ դպրոցին անծանոթ մեկին բերում են տնօրեն:
Մենք ունենք մեր թեկնածուն և չունենք օտար թեկնածուի կարիքը: Մեր թեկնածուն ամբողջովին համապատասխանում է բոլոր կետերին՝ ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար: Ինչ՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն:
Սա ցնցում է ցնցումի հետևից: Այն, ինչ կատարվեց հինգշաբթի օրը, դրանից մի քանի օր անց երկրորդ ցնցումն է։ Մի քիչ շատ է էլի: Ես այս երկուսի միջև տրամաբանական կապ եմ տեսնում: Այդպես չի լինում, որ հինգշաբթի նման ձևով ներխուժեն դպրոց, ու անմիջապես լինի երկրորդ ցնցումը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը