21 10 2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ երեխան «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրան մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ