18 03 2022

Հարկադիր կատարման ծառայությունը կարելի է դասել ուժային կառույցների շարքին․ Արամ Վարդևանյան



ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում,  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ  դասախոսությամբ է հանդես եկել   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։  Պատգամավորի հիմնական խոսքից հետո  ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝  ինտերակտիվ հարցուպատասխանով։ Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից մեկը նույնպես վերաբերվում էր ՊՇՌ թեստավորմանը , դրա հետ կապված ՍԴ որոշանը։  Ներկաներից մեկը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ ՍԴ որոշումը որոշիչ դեր չկատարեց և ՍԴ  գործիքակազմը նպատակին չծառայեց։  Ի պատասխան Արամ Վարդևանյանը նշեց ․

«Եթե օրինակ ՍԴ-ն չլիներ, այլ լիներ սովորական դատարան  կայացներ մի վճիռ, որով պետք է օրինակ բռնագանձվի տվյալ անձից 500 հազար դրամ, մարդը դա կարող է բողոքարկել դատական տարբեր ատյաններ, և դրանից հետո, եթե  առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնա անփոփոխ, ապա այն մտնում է օրինակա ուժի մեջ ։ Սովորական դատարանները որպեսզի խուսափեն իրականում շատ վատ  իրավական անվտանգությունը խաթարող  իրավիճակից,  ունեն Հարկադիր  կատարման ծառայություն, որը  գալիս է և իր անվանը բնորոշ հարկադիր կերպով  ապահովվում է դատական ակտի կատարումը»,-ասաց Վարդևանյանը։

«Հարկադիր կատարման ծառայությունը կարելի է դասել  ուժային կառույցների շարքին․ մինչդեռ ՍԴ-ն չունի այդ գործիքակազմը»,-  ասաց Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով, թե ինչո՞ւ  գործադիրը չի իրականացնում ՍԴ որոշումները, և առհասարակ ինչո՞ւ են անտեսվում ՍԴ որոշումները։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ