30 03 2021

Դատախազները չեն ներկայացել Սահմանադրական կարգի ենթադրայլ գործով նիստին

Դատախազները չեն ներկայացել Սահմանադրական կարգի ենթադրայլ գործով նիստին

ՍԴ որոշման հրապարակումից հետո, որով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Նիստին չեն ներկայացել մեղադրող դատախազները: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նախօրեին դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար՝ միջնորդություն պատրաստելու և դատարան ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ