21 12 2023

Իգական սեռի դատախազներին շալվար կտան, որ պարտականությունները պատշաճ կատարեն

Իգական սեռի դատախազներին շալվար կտան, որ պարտականությունները պատշաճ կատարեն

Կառավարության հաստատմանը որոշման նախագիշծ է ներկայացբել, որով առաջարկվում է իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառել տաբատը:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.

 « «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով:

Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է:

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Որոշման հավելվածում՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս սահմանելով նաև տաբատը՝ հաշվի առնելով դրա պրակտիկ հարմարավետությունը, տարվա տարբեր եղանակներին այն կրելու առավելությունները: Պատահական չէ, որ այլ իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնող իգական սեռի ներկայացուցիչներին տրվող համազգեստի բաղկացուցիչ մաս է տաբատը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշմամբ, ինչպես նաև «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ, համապատասխանաբար, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող կանանց, ինչպես նաև ոստիկանության կին ծառայողների համազգեստի բաղկացուցիչ մաս է հանդիսանում տաբատը:

  Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով տաբատը:

 Նախագծի ընդունմամբ իգական սեռի դատախազների համազգեստը կդառնա ավելի պրակտիկ և հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի պաշտոնեական պարտականությունների պատշաճ իրացմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ