Կառավարությանը որոշման նախագիծ է ներկայացվել, ըստ որի՝ դատախազները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան. առաջարկի հիմքում դրվել են դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական որոշակի պահանջները: Հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-105-Ն օրենքը, որով դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Նախագծի հիմքում դրված հաշվարկի համաձայն՝ 2023 թվականի համար դատախազներին հավելումներ վճարելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 878-Ն որոշմամբ ՀՀ դատախազությանը տրամադրվել է 1,200,000.0 հազ. դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ է 2,313,430.9 հազ. դրամ գումար, հետևաբար անհրաժեշտ է լրացուցիչ 1,113,430.9 հազ. դրամ գումար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը