10 03 2021

Արմեն Սարգսյանը ցուցաբերեց կատեգորիկ անգործություն. Ռոբերտ Հայրապետյան

Արմեն Սարգսյանը ցուցաբերեց կատեգորիկ անգործություն. Ռոբերտ Հայրապետյան

Սահմանադրությամբ ամրագրված փաստը, որ ոչ վարչապետը եւ ոչ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին եւ որ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող հրամանագրերի վերաբերյալ դրույթը չի տարածվում ԳՇ պետի վրա՝  անվիճելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Արմեն Սարգսյանը, որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, ով միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, Սահմանադրության 123-րդ հոդվածով  պատվիրակված է լինել անաչառ եւ առաջնորդվել ԲԱՑԱՌԱՊԵՍ համապետական եւ համազգային շահերով, եւ այս հարցով նա ցուցաբերեց կատեգորիկ անգործություն։

Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետեւելու գործառույթ ունի, ինչը եւս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, եւ այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։

Սահմանադրությամբ ամրագրված փաստը, որ ոչ վարչապետը եւ ոչ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին եւ որ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող հրամանագրերի վերաբերյալ դրույթը չի տարածվում ԳՇ պետի վրա՝  անվիճելի է։

Մնացյալ անկանոն շարժումները միջկլանային արարներ են, ու որեւէ կերպ չեն նպաստում եւ չեն էլ կարող նպաստել առանց այն էլ փլուզված պետականության վերականգնմանը»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ