14 06 2024

Հիշողության թարմացում՝ տիկնոջ համար․ Ռոբերտ Հայրապետյան

Հիշողության թարմացում՝ տիկնոջ համար․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, արձագանքելով առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

Առողջապահության վայ-իրավաբան նախարար Ավանեսյան Անահիտը հայտարարել է.

«Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը»։
Այս կինը, ով նախարար նշանակվելուց առաջ հոխորտում էր, որ իր իրավաբան լինելը բացառապես օգնելու է գրագետ աշխատանքին, նշանակման օրվանից ի վեր պարբերաբար աչքի է ընկնում անցողիկ համընդհանուր (գլոբալ) ամնեզիայով։

Նրա այս հայտարարությունը ևս ամնեզիայի սրացման հետևանք է։

Հիշողության թարմացում՝ տիկնոջ համար

ՀՀ առողջապահության նախարարի՝ 20.04.2012  թվականի «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» N 09-Ն հրամանի 3-րդ կետի համաձայն՝  «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանների ակնհայտ ապօրինի և ոչ համաչափ գործողությունների հետևանքով պայթել է 32 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ։
Տարբեր աստիճանի վիրավորում է ստացել շուրջ չորս տասնյակ քաղաքացի։

Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը, որ դու անգրագետ ես և/կամ վտանգավորության աստիճանի միտումնավոր տառապում ես կարճամտությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ