«Մենք պետք է ամբողջովին և մանրամասն իմանանք Արցախում ունեցած մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել ազերիների ոճրագործությունները և կոնկրետ թվերով ներկայացնել»,- «Մեկ տարի` առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդական, պատմաբան Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով Արցախի կառավարության հաշվարկներով այնտեղ մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք, բայց այն դժվար է գնահատել, քանի որ բնակարանների 30 %-ը 18-րդ դարի է։
Սարգսյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց։
Փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը մինչև 2020թ. պատերազմը եղել է 147 հազար մարդ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը