02 09 2024

Կա պայքար..հայրենիք վերադառնալու. Ռոբերտ Հայրապետյան

Կա պայքար..հայրենիք վերադառնալու. Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2020-ի քարուքանդ անող դավաճանապարտությունից ու Քարվաճառի հանձնումից հետո Արցախտանող մեկ ճանապարհ էր մնացել…Բերձորի ճանապարհը՝ տարբեր, եռագույն, բայց ոչ հայկական դրոշներով։ Մի պատառ Արցախ էր մնացել՝ առանց Դադիվանք, բայց Գանձասարով ու Ամարասով։Մի պատառ հույս էր մնացել, որ Մարտունիում կանգուն են Նժդեհի ու Մոնթեի արձանները։Արցախում հայկական գյուղեր կային, դեռ, որտեղ հայ երեխաները դպրոց էին գնում։
Արցախը հանձնվել էր ավելի շուտ։ 2020-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։
2020-ից հետո, օտարացած ճանապարհները ինձ մի քանի անգամ Արցախ պիտի տանեին դեռ…ադրբեջանական դրոշով Շուշիի մոտով անցնելու պահերին մտքիս մեջ անընդհատ 1992-ին Շուշիիազատագրման կադրերն էի վերհիշում, երբ մերոնք պարում էին Ղազանչեցոցում։
Արցախը հանձնվել էր ավելի շուտ։
2020-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։
Արցախը հանձնվել էր. անգթորեն ու անվերադարձ։ 2023-ի սեպտեմբերի 20-ից հետո Արցախըպիտի դառնար «այստեղ»։
Արցախի հայաթափումն սկսվեց տարերայնորեն։
2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլորմարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերիհիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաներիմեջ՝ ճանապարհ ընկան «այստեղ», բայց հիմնականում՝ դեպի անհայտություն։
2024 սեպտեմբերի 2… մտքիս մեջ անընդհատ 1992-ին Շուշիի ազատագրման կադրերն են, Զդրդյուզի սամավարի չայը, Պիտաչոկը, Վերածննդի հրապարակի մաքրությունը, օդը Արցախի…անփոխարինելի:
Կա պայքար..հայրենիք վերադառնալու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ