Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք և Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչև մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնաքարին:
ՀՌՀ-ն՝ որպես ինքնավար մարմին, պետք է ապացուցի, որ հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի դարձել քաղաքական գործիք։ Մամուլի ազատության դեմ այս տոտալ ճնշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը