20 11 2020

Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել․ փաստաբան

Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել․ փաստաբան

Panorama.am-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է ձերբակալման արձանագրության իրավաչափությունը։

«Ոչ հիմք կա, ոչ էլ իրավաչափ նպատակ է հետապնդում»,-ասաց փաստաբանը:

Նա մանրամասնեց, որ նշված հոդվածը նախատեսում է մեկ տարուց էլ պակաս ազատազրկում, ինչը նշանակում է, որ Ա. Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել չեն կարող։

«Ես կարող եմ ասել, որ ձերբակալությամբ Արա Սաղաթելյանին երեք օրով մեկուսացնելու խնդիր են լուծում»,-ընդգծեց փաստաբանը։

Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է  Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը

«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

«Փաստինֆո» կայքը գրում է, որ այս հոդվածն ազատազրկման ձևով պատիժ չի նախատեսում և նախկինում սույն հոդվածով ձերբակալությունները դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ