ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քր․ Օր․-ի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով:
Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։
«Դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է Քր․Օր-ի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել», - ընդգծեց Խուդոյանը։
Նա ավելացրեց, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը