Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ/սկզբից փնտրվում էր զենք/` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։
Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով։
Նկարում` ապօրինի վերցված թռուցիկը
Հ.գ. ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Քիչ հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտից կներկայացնեմ հավելյալ տեղեկատվություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը