24 10 2024

Ցույց ցրելու համար կիրառվում է 1-2 լուսաձայնային նռնակ, հունիսի 12-ին կիրառվել է երկու տասնյակից ավելի. Խուդոյան



Հունիսի 12-ի դեպքերի վերաբերյալ գործերով տասնյակ անձինք ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի տակ եղել, այժմ գործը քննվում է դատարանում։ Այս մասին վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Պատկերացրեք՝ երեք-չորս ամսում գործը քննվել և ուղարկվել է դատարան, բայց նույն տեմպով որևէ քննություն չի իրականացվել՝ պարզելու ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններն այդ օրերին: Գաղտնիք չեմ բացի, կադրերը կան, բոլորը տեսել են, թե ինչպես են ոստիկանները մեքենայում մարդկանց ծեծի ենթարկում, հայհոյում, ինչպես են ոստիկանական շարքերի ներս մտցնում մարդկանց, տասը հոգով ծեծում դիմադրություն չցուցաբերող անձանց, ինչպես են մարդուն քաշում ոստիկանական պատի թիկունքում և ծեծի ենթարկում:

Նախկինում լուսաձայնային նռնակներ կիրառելու համար քրեական պատասխանատվության է ենթարկել ոստիկանական զորքերի նախկին հրամանատարը, բայց նույնական հանգամանքներում այս դեպքով քրեական գործ չի հարուցվել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ