13 05 2020

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):

 Միքայել Մինասյանը հայտնել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է սիմվոլիկ գումար, որի դիմաց ինքը կարող էր ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ