05 01 2023

44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործերով 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է․ Արգիշտի Քյարամյան

44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործերով 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է․ Արգիշտի Քյարամյան

44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Քյարամյանը նշել է, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործերը կոմիտեն պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ կախված նրանցից՝ դրանք սպաներին են առչվում, թե շարքայիններին։ Սպաների վերաբերյալ քրգործերը քննվում են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչությունում եւ միացվել են ըստ ուղղությունների՝ հատնել է ՔԿ նախագահը։

«Ըստ ուղղությունների ենք միավորել գործերը, քանի որ մեր վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։ Այս կերպ քննությունը երկար կտեւի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է։

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանի եւ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ Քյարամյանը նշել է, որ նրանց դեմ քրգործեր են հարուցվել երկուական դրվագներով, որոնցից մեկականներով նախաքննությունը մոտենում է ավարտին։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ