06 05 2024

Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն

Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ  նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ լինելու է Բագրատ Սրբազանի կողքին:

 

«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ  նրա կողքին:

Ոստիկանը թող ինձ էլ հարվածի, բայց գիտակցելով իրավական անխուսափելի հետևանքը, որը լինելու է: Հայտնի փաստ է՝ իշխանությյունը բիրտ ուժով տևական պահել հնարավոր չէ:

Չեմ ուզում հավատալ, որ ուժայինների ղեկավարներն այս ամենն, ինչ այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ, ճիշտ են համարում ու կրկին նպաստելու են դրան...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարձումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ