Կա մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չի տալիս: Փետրվարի 29-ին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Մենք հենց դիմում ենք և ասում, որ տվեք նյութերը, ծանոթանանք, դա մեզ չի տրամադրվում: Հետևաբար Մարտի մեկի գործի շրջանակներում արդեն կան բազմաթիվ դատավճիռներ, Մարտի մեկի գործի շրջանակներում քննվող պարոն Քոչարյանի գործը: Մարտի մեկի գործը շարունակում է քննվել այլ էպիզոդներում՝ պարբերաբար և՛ դատական նսիտերի ժամանակ, և՛ տարբեր ԶԼՄ-ներով քննարկումների ժամանակ: Ակնհայտ խեղաթյուրում է տեղի ունենում, փորձելով մի գործը մեկով ներկայացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը