Երևան-Սևան մայրուղում պայթյունից հետո մեքենան առևանգելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնել են ՔԿ հասարակայնությոն հետ կապի բաժնից։
Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ գործով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ նաև գործարարի թիկնապահը։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը