03 08 2019

Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի գործով 3 ձերբակալված կա. ՔԿ

Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի գործով 3 ձերբակալված կա. ՔԿ

Երևան-Սևան մայրուղում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ։ Այս մասին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Պայթյունի դեպքի առթիվ քրգործը հարուցվել է 34-104 հոդվածի՝ մահափորձի և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով:

Հիշեցնենք նաև, որ բերման է ենթարկվել գործարարի թիկնապահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ