25 06 2019

Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը.Հովհաննես Խուդոյան․Sputnik

Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը.Հովհաննես Խուդոյան․Sputnik

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասել է, որ դատարանի որոշման համար չի տեսնում իրավաբանական այնպիսի հիմքեր, որոնք կարող են հիմնավոր դարձնել դատարանի որոշումը։

«Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»,-իրենց պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշման մասին կարծիք է հայտնել Խուդոյանը։

Ըստ պաշտպանի` առաջիկայում իրենք ինտենսիվ գործողություններով կարձագանքեն դատարանի որոշմանը։

«Պարտադիր պետք է բողոքարկենք վերաքննիչ դատարանի որոշումը, որքան էլ վերապահում ունենանք ավելի բարձր ատյանի անկողմնակալության առումով»,-ասել է Հովհաննես Խուդոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ