24 10 2024

Մայիսին նրմուծված մեքենան պահվում է փետրվարին կատարված հանցագործության մեղադրանքով. Հովհաննես Խուդոյան



Դեռևս մայիս ամսից շուրջ երկու տասնյակ անձանց ավտոմեքենաներ ոստիկանության կողմից տարվել են պահպանման տարածք, ու երբ անձինք փորձել են վերադարձնել իրենց մեքենաները՝ մտածելով, որ որևէ վարչական իրավախախտման մեջ են մեղադրվելու, պարզվել է, որ երկնքից քրեական վարույթ է ընկել։ Այս մասին վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Ինչ-որ օպերատիվ տվյալների հիման վրա Երևանի տարբեր քննչական բաժիններում առկա են տարբեր գործեր, հիմնականում դրանք դարակից հանված ինչ-որ մեռած գործեր են, կլինի գողություն, մանր հանցագործություններ, խուլիգանություն, դրանցով գործերի մեջ պարզապես ավելացվել են օպերատիվ տվյալներ կոնկրետ մարդկանց վերաբերյալ, այդ պատրվակով, նույնիսկ առանց քրեաիրավական ընթացակարգերի պահպանման, այդ մեքենաները քրեական վարույթներով պահվում են:

Դեպք է եղել, երբ մի քաղաքացու մեքենա պահվել է՝ իբրև թե փետրվարին այդ մեքենայով կատարվել է հանցագործություն, մինչդեռ հետո պարզվել է, որ մեքենան Հայաստան է բերվել միայն մայիսին։ Իրավապահ մարմիններն այս ամենը որպես պատրվակ են ծառայեցնում հավաքներին մասնակցության համար քաղաքացիներին պատժելու նպատակով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ