15 01 2019

Դատավորը մերժեց նաև երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացրին դատավոր Արթուր Մկրտչյանին։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, հիմնավորելով միջնորդությունը, ասաց, որ հայտնի չէ, թե ինչի հիման վրա է գործը մակագրվել հենց այս դատավորին։ Սա կասկածի տակ է դնում դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելու հանագամանքը:

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ օրենքի հետ հակասությամբ էր գործը հանձնվել ևս մեկ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին, որն ինքնաբացարկ էր հայտնել։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատարանի նախագահը կարող էր գործը մակագրել այդ օրվա հերթապահ դատավորներից մեկին:

Նախորդ ինքնաբացարկների վերաբերյալ նյութերը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ