Ռուս իրավապահներին հաջողվել է կանխել Դոմոդեդովո քաղաքային շրջանի սրճարաններից մեկում երկու հանցավոր խմբավորման հանդիպումը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը:
Ինչպես նշվում է, գործողության ընթացքում ձերբակալվել է 5 մարդ, երկուսը համարվում են «օրենքով գող»։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ:
Հայտնի է, որ ձերբակալվածները պատրաստվում էին քննարկել Մոսկվայի և Տուլայի մարզերում իրենց քրեական ազդեցության ոլորտների «բաշխման» հարցերը: Իրավապահները ճշտում են հանդիպման բոլոր մասնակիցների ինքնությունն ու պարզում դեպքի մանրամասները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը