ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ խնդրելով թույլ տալ Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի:
«Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը», ասաց փաստաբանը:
Քննչական մարմինը, սակայն, չի պատասխանել երկու օր առաջ ներկայացված միջնորդությանը:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, ինչը նշնակում է, որ նա տեղաշարժի մեջ ազատ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը