ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Խունդկարյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Երվանդ Խունդկարյանն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու, Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական, տնտեսական, ապա՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը