15 10 2024

4 տարի շարունակ իշխանական քարոզչամեքենան հայ ժողովդրի ականջներին լապշա էր կախում․ Գեղամ Մանուկյան



 

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում քննարկվել է  «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին․

«20 թվի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ի լուր հայության հայտարարում ա, որ կա փաստ կոնկրետ մարդ, որը պահեստի դուռը չի բացել։ Իմ հարցումից հետո քննչականը հարուցեց 21 թվականի փետրվարին քրեական գործ։ 24 թիվն ա, վերջերս Ազգային Ժողովում մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ զարմանում եմ, որ մարդ չկա ձերբակալված։ Այդ գործով սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ չէ։ Թե 4 տարի շարունակ իշխանական քարոզչամեքենան հայ ժողովդրի ականջներին լապշա էր կախում՝ բա տեսեք զինապահեստների դռները այս սրիկա սպաները չեն բացել, դրա համար էլ զենք չեն ունեցել»։ 

Պատգամավորն անդրադարձավ նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված գործին․

«Պարոն Քյարամյան, պարոն Աբազյան, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան դուք բոլորդ սպաներ եք։ Ես պարբերաբար այցելում եմ Միքայել Արզումանյանին, ուղղակի սպայի պատվի համար։ Ամեն ինչ արեք նրա խափանման միջոցը փոխվի»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ