01 08 2023

Բա այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին․ փաստաբան

Բա այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին․ փաստաբան

 

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ Վանաձորի ընտրված քաղաքապետի կալանավորումից օրեր անց Վանաձորի Ավագանին պետք է նիստ անցկացներ՝ իշխանությունը հայտարարեց, թե օրենսդրությունը չի նախատեսում այնպիսի կարգ, որը թույլ կտա Մամիկոն Ասլյանյանին ներկայացնել Ավագանու նիստին։ Այդպիսի անհեթեթ պատճառաբանությամբ Մամիկոն Ասլանյանին զրկեցին իր իրավունքներից։

Այսօր նախկին պաշտպանության նախարաը, որը կալանքի տակ է, Ազգային ժողովում պատասխանում է քննիչ հանձնաժողովի հարցերին։

Հարց է առաջանում․ բա այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ