15 08 2024

Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է

Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ազատության մեջ է։ Նա դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից։

Լրագրողների հետ զրույցում Տոնոյանը ասել է՝ հետագայում առիթ կունենամ խոսել այս դատավարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է եղել շուրջ երեք տարի։ Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ