Ես այդպես էլ չհասկացա՝ ներկայացված բազմաթիվ տեսանյութերը ինչով էին վկայում, թե խուլիգգանություն է եղել։ Որևէ տեսագրության մեջ խուլիգանական որևէ արարք չի արձանագրվել, ինչու են դրանք ներկայացվել որպես ապացույցներ, այդպես էլ չհասկացա, փոշոտված գլխարկները, շշերը ինչ կապ ունեին իմ կամ մնացած մեղադրյալների հետ որևէ ջևով չհիմնավորվեց։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Նման քրգործերը եսայանի խոսքով չեն կարող կաշկանդել իրենց․
«Մարդը պատրաստվում է հող տալ, բայց վիրավորվում է, որ իրեն անվանում են հողատու, մարդը պատրաստվում է դավաճանել 30 տարվա պայքարին, բայց վիրավորվում է, որ իրեն դավաճան են անվանում։ Լրացուցիչ հորինել են քրեական հոդված, որով փորձում են բերան փակել, այդպես չի լինի»,-ասաց Եսայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը