15 05 2024

Շնորհակալություն հայտնենք ոստիկանությանը՝ մեր փոխարեն փողոցները փակելու համար․ Բագրատ սրբազան



 

«Ինչքան բացասական լցրեցիք ձեր միտքն ու սիրտը, էդքան թուլանալու եք։

Էդ անունը ինչքան տվեցիք՝ բավարար է, ինչքան ասացիք՝ բավարար է, ուղերձը գնացել- տեղ է հասել վաղուց»,- «Նիկոլ դավաճան» վանկարկող քաղաքացիներին դիմելով՝ ասաց Բագրատ սրբազանը։ «Մենք մեր անելիքների մասին պետք է խոսենք, մեր գործելիքների մասին պիտի խոսենք։ Իրենց օրակարգի մեջ մտնելու խնդիր չունենք։ Մարդիկ լավ են զգում, երբ դավաճան, ուրացող ենք ասում, հաճույք են ստանում։ 

Երբ ասեք հայ, Հայաստան, հայրենիք, Աստված, Արարատ, Արցախ, Մեծ Հայք, էս մարդիկ հոգեխանգարմունքի մեջ են ընկնում։ Բայց էդ դավաճան-մավաճան, թուրք, ուրացող․․․ հաճույք են ստանում, մի՛ ասեք։ Հակառակը՝ բարի բաներ ասեք։ Մեր արժեքների մասին խոսեք, դրանք են ցավ պատճառում։ Որովհետև էդ արժեքների հետ ոչ մի առենչություն չունեն իրենք։ Դժբախտաբար՝ չունեն»,- ասաց նա։

Բագրատ սրբազանն առաջարկեց շնորհակալություն հայտնել ոստիկանությանը՝ քաղաքացիների փոխարեն կազմակերպված կերպով փողոցները փակելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ