Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՅԴ-ականների կալանավորմանը:
«Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։
Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:
Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:
Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը