Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 321 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 317-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 705 է:
Նախորդ մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 220 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 925-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26 478, փաստացի բուժվողներինը՝ 9914 (մեկ օրում ավելացել է 81-ով): Մեկ օրում թեստավորվել է 1448 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 157 152 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը