12 11 2021

Անձնական ազատությունը պետք է համադրվի հանրային պատասխանատվության հետ․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Անձնական ազատությունը պետք է համադրվի հանրային պատասխանատվության հետ․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվել է, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։

Բարձր գնահատանքով անդրադարձ է կատարվել բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ է համարել նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ժողովի կողմից վերստին կոչ է ուղղվել՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ