Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 322 364-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 քաղաքացի, մահացածների թիվը 6762 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։ Նոյեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1342 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 67 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8104-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2191 է, ընդհանուր առողջացածներինը՝ 285 057, փաստացի բուժվողներինը՝ 29 203: Մեկ օրում արվել է 9152 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 192 270 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը