26 07 2024

Հայաստանի սպառողը վտանգավոր գյուղմթերք է օգտագործում․ փորձագետի անդրադարձը



«2021 թվականից այսկողմ մոնիթորինգ չի արվել, թե օրինակ` պեսցիդիտների ինչ չափաքանակ կա մեր մշակաբույսերում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով դեպի ՌԴ հայկական պտուղ-բանջարեղենի մի մասի արտահանման սահմանափակումներին։

Պիպոյանը ներկայացրեց նախորդ տարիներին արված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ տվյալներ` նշելով, թե ինչպիսի խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ–ն մեր տեղական մշակաբույսերում։ Մասնավորապես 2019 թ. 13 պտուղ–բանջարեղենում լիազոր մարմինը թույլատրելի սահմանայի չափաքանակը գերազանցող 10 ազդող նյութ է հայտնաբերել։ Ամենից շատ շեղումը հայտնաբերվել է խաղողի դեպքում։ 2021 թվականին 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել 14 մշակաբույսում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ