15 03 2024

Պոլիկլինիկայի աշխատողի համակարգիչն այնքան հին է, որ կարծես Նոյն իր հետ է բերել. Բաբկեն Պիպոյան



Որոշ դեղեր պետք է միանշանակ վաճառվեն դեղատոմսով , բայց այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, ուղղակի տրամաբանությունից դուրս է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Ֆրանսիայում այսօր ներդրված է ոչ միայն էլեկտրոնային, այլև թղթային դեղատոմսի համակարգը։ Հայաստանը որոշել է, որ թղթային դեղատոմս պետք չէ այն դեպքում, երբ պոլիկլինիկայի աշխատողի համակարգիչն այնքան հին է, որ, կներեք, կարծես Նոյն իր հետ բերել է տապանից, 40 րոպեում միանում է, 40 րոպեում անջատվում, 40 րոպեում էլ ծրագիր բացում։ Բժիշկն իր սենյակում նստած է, դռան հետևում հերթեր են, մարդը հասկանում է, որ հենց հիմա իրեն անիծում են մի բանի համար, ինչում ինքը մեղք չունի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ