Tert.am-ը գրում է․
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:
«Այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում Սուրեն Օհանջանյանի տանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրավապահները իր տանը փնտրում էին ընտրություններին առնչվող փաստաթղթեր, իբրև թե կաշառքի հետ կապված:
«Ոչինչ չեն գտել, չեն էլ գտնելու, ինչ ուզում են թող անեն, ամբողջ համայնքը գիտի, որ ես նման բաների մեջ թաթախված չեմ: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա ժողովուրդը միշտ դիմել է և համայնքապետի որոշումով տրամադրվել է, սա ոչ՛ մի տարվա, ո՛չ 3 տարվա բան չէ, միշտ էլ սոցիալական տարբեր հարցերով դիմել են, օրենքով սահմանված կարգով աջակցություն ստացել եմ»,-ասել էր նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը