23 11 2023

Գորիսի ժայռերն են որոշել լուսավորել

Գորիսի ժայռերն են որոշել լուսավորել

Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն  լուսավորության անցկացման աշխատանքները:

Համայնքապետարանի հրապարակած լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:

«Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա¬¬վա¬յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զար¬գացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա¬նում՝ Շվեյցարիայի զար¬¬գաց¬ման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի¬նան¬սավորմամբ: Ծրա¬գիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա¬րա-րության (ՏԿԵՆ) հետ համատեղ»,-նշում են համայնքապետարանից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ