26 12 2022

Արցախը մերն է, տարբերակ չկա, որ մեր արցախցիները գնան ուրշ տեղ մնան. Գորիսում մնացած արցախցի



Դեկտմեբրի 12-ից եկել եմ, հետո ճանապարհը փակվել է ու չեմ կարողամում գնալ Արցախ, սպասում ենք՝ երբ պետք է բացի, գնանք հասնենք մեր տանն ու մեր ընտանիքներին: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախից Սամվել Միրզոյանը, որն այս օրերին Գորիսում է:

«Տարբերակ չկա, որ մեր արցախցիները գնան ուրշ տեղ մնան, կարող է մի 5 տոկոսը գնա, բայց մնացած 95 տոկոսը մնալու է Արցախում, Արցախը մերն է, մերն էլ մնալու է»,-ասաց նա:

Հիշեցնենք, ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով շուրջ 120 հազար մարդ փաստացի մնացել է շրջափակման մեջ, իսկ 1000-ից ավելի արցածցիներ էլ չեն կարողանում գնալ հասնել իրենց ընտանիքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ