Արդեն 14 օր է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով շուրջ 120 հազար մարդ փաստացի մնացել է շրջափակման մեջ, իսկ 1000-ից ավելի արցախցիներ էլ չեն կարողանում գնալ հասնել իրենց ընտանիքներին:
Yerevan.Today-ի նկարահանող խումբը զրուցել է Գորիսում մնացած արցախցիների հետ: Առստամյան Կարոյի խոսքով՝ անհամբեր սպասում են, որ ճանապարհը բացվի, որովհետև Արցախն իրենց հողն է, այնտեղ են մնալու, ինչ էլ որ լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը