Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկապես բացառիկ հնարավորություն էր ստեղծվել լրատվամիջոցների համար մասնակցել լրագրողական վարպետության հատուկ դասընթացների, որը կազմակերպել էր քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
Առաջատար լրատվամիջոցներից շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան 10 օր շարունակ ունկնդրել ռուսական մեդիադաշտի լավագույն մասնագետներին, հարստացնել գիտելիքները, փորձի փոխանակում իրականացնել։ Կարևորում եմ տնտեսական թեմայով լուսաբանող լրագրողներին ընձեռնված հնարավորությունները։
Հարգելով բոլոր մասնակիցներին, ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունեին հենց պրոֆեսոր Սողոմոնյանի դասախոսությունները․ նրա գրքերը սեղանիս են, մշտապես սովորելու բան են տալիս։ Իսկ պարոն Սողոմոնյանի դաընթացներին մասնակցելով՝ շատ բան ստացա, որպես լրագրողի և խմբագրի։
Այսօր դասընթացներին մասնկացողներիս համար առանձնահատուկ օր էր, որովհետև պետք է դասախոսությամբ հանդես գար ռուսական մեդիադաշտի՝ ինձ համար ամենից հետաքրքիր դեմքերից մեկը՝ մեր հայրենակից Արամ Գաբրելյանովը։ Բացառիկ հնարավորություն էր ընձեռնվել նրա մասնագիտական փորձին ծանոթանալու, անձամբ շփվելու, հույս ունեի՝ ոչ միայն դասախոսության շրջանակներում, այլև դրանից դուրս։
Պարզվեց՝ օդանավից իջել է, ու իշխանությունները չեն թողել մտնի իր հայրենիք, մուտքը Հայաստան արգելված է, անցանկալի անձ է։ Ըստ բացատրության, օրվա իշխանությունը նրանից վախենում է։
Նիկոլին անհաշտ քննադատող է, խորը քննադատող է, կապեր ունեցող և ինֆորմացիաների տիրապետող անձ է, պարզապես քննադատող չէ։ Գաղտնիք չէ՝ Հայատանը օրվա իշխանությունները համարում են որ իրենք են, իսկ քանի որ անվանի հայրենակիցը իրենց քննադատում է, հայտարարում են անցանկալի անձ ու արգելում են մուտքը Հայրենիք։
Քինախնդրությունը ու մանր այս պահվածքը, բնական է, իրենց որևէ կերպ պատիվ չի բերում, բայց դե, այլ բան չէի էլ սպասում։ Սակայն, եթե այս անձնավորված սև ցուցակներից տուժեր միայն իշխանության հեղինակությունը, կասեի՝ ջհանդամը, ձեզ տեղն է, բայց այստեղ պետության հեղինակությունն էլ է, որ անդադար, ամեն առիթով վարի է գնում։
Գիտե՞ք որն է հարցը․ դասընթացը, որ տեղի ունեցավ 10 օր, սա պետության կազմակերպածին հավասար բան էր, և պետք է հենց պետությունը կազմակերպեր․ կազմել դասախոսությունների պլան, մտածել թեմայի շուրջ, սլայդներ պատրաստել, դրսից հրավիրեր հյուրերի և այդ ամենը հոգալ և այլն։ Ձեր գործը անում են ուրիշները, փոխանակ շնորհակալություն հայտնեք, սենց եք վարվում։
Ինձ մնում է շնորհակալություն հայտնել Վիկտոր Սողոմոնյանին ու ասել՝ անցած լինի, մեկ է՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ցավոք, ինչ երկրում ենք ապրում, կառավարիչների երեսից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը