Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Այսօր տարելիցն է, որ Նիկոլ Փաշինյանը իր ստորագրությամբ Ադրբեջանին հանձնեց դիմադրած Արցախի այն շրջանները, որտեղ մտել էր թշնամին։ Բայց նաև պարտավորվեց մի շարք շրջաններ էլ հանձնել առանց կրակոցի․ Քելբաջարի շրջանը պարտավորվեց հանձնել Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, Աղդամի շրջանը հանձնել Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը հանձնել Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը:
4 տարի անց Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, ճանաչվել է Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետն է, կինը և ավագ դուստրը հենց այս օրով սաֆարիից լուսանկար են հրապարակում, աներձագը բիզնես կլասով մեկնում է Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու:
Բան չի պատահել, կարևորը՝ Քոչարյանը հետ չգար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը