18 11 2024

Բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են». Սևակ Հակոբյան

Բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են». Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարդում եմ՝ «Վարչապետը չի կարող հրահանգավորել պատգամավորներին վայր դնել մանդատները, իրենք կարող են շարունակել գործել խմբակցությունից դուրս՝ որպես անկախ պատգամավոր»: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ի՞նչ պատգամավոր, մարդիկ իրենք իրենց կոչել են «ուսապարկ», այնպես ինչպես Վահե Ղազարյանը, ինչպես Արգիշտի Քյարամյանը, Սասունը, Գնելը, Ռուստամը, Կարենը Անդեասյան՝ ՀՀ անկախ մարմնի ԲԴԽ նախագահ․․․ Հլը բացեք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: 

Այ էս բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են»: Առանց անգամ հարց տալու, WhatsApp-ի կամ ավելի վատ՝ Viber-ի հաղորդագրությունով, խելոք-խելոք հրաժարական տվեցին, չնայած որ վստահ էին, որ այն ամենը, ինչ ասել է, արել են «բարձր մակարդակով»: Ու չնայած դրան ընդունեցին, որ իրենց հետ այդպես կարելի է վարվել։ 

Ու կապ չունի, որ կարող է վաղը մեկին մի տեղ տանի, մյուսին իրեն ֆորմալ խորհրդական նշանակի, մեկ է՝ նույնն եք, թե՛ իր համար, թե՛ ինքներդ ձեզ համար։

Չէ մի, չէ՝ ՔՊ պատգամավոր, նիկոլական նախարար, ԲԴԽ նախագահ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ