03 06 2022

Բախումների արդյունքում տուժել է նաև Yerevan.Today-ի օպերատորը․ կոտրվել է տեխնիկան, ևս մեկ տեխնիկա կորել է

Բախումների արդյունքում տուժել է նաև Yerevan.Today-ի օպերատորը․ կոտրվել է տեխնիկան, ևս մեկ տեխնիկա կորել է

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուզում եմ շատ հակիրճ անդրադառնալ էն վայրենությանը, որ այսօր մեր գլխով անցել է։
Երեկոյան, երբ կառավարական ամառանոցների մոտ քաշքշուք տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, կարճ ժամանակ անց ուղիղ եթերը կորավ, ապա կորավ կապը մեր՝ Yerevan.Today-ի օպերատորի հետ։
Հրմշտոցի մեջ ուղիղ եթերի սարքը կորցրինք, քանի որ ոստիկանները խլում են օպերատորի ձեռքից կամերայի մոնոփոդը (սարքը, որի վրա ամրացվում է տեսախցիկը) և դրանով սկսում ծեծել ցուցարարներին։ Ոստիկանները ցուցարարներին ծեծում են էդ մետաղով։ Չգիտեմ, թե որ ցուցարարի մարմնի որ մասի վրա կոտրվում է սարքը։ Ոչ ուժեղ, բայց վնասվել է նաև օպերատորի ոտքը։
Մենք մեր փաստաբանների հետ կքննարկենք ոստիկանության գործողությւոններին մեր մասով իրավական ընթացք տալու հարցը։
Հուսով ենք նաև, որ ուղիղ եթերի մեր սարքը կկարողանանք հետ բերել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ