01 02 2022

ՔՊ-ի ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրել է Խաչատուր Սուքիասյանը․ «Հրապարակ»

ՔՊ-ի ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրել է Խաչատուր Սուքիասյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկվել է նաեւ Բաբկեն Արարքցյանի հետ, ով դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին եւ համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել, գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, եւ ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը։

Հիշեցնենք, որ 2019-ին Խաչատրյանը Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր ընտրվել, նրա եւ Սուքիասյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի` սկսած 90-ականներից: Նրա` նախարար նշանակվելու հարցում էլ Սուքիասյանն է եղել «քավորը»։ Այս որոշումն անակնկալ է եղել բոլորի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի առցանց վերջին ասուլիսից հետո թիմում կասկած չունեին, որ ապագա նախագահը լինելու է «սվոյ»` ինչպես Փաշինյանն ընդգծեց, որ «քաղաքական ներդաշնակությունը վերականգնվի», եւ կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն-վարչապետ-ՀՀ նախագահ լինեն միասնական եւ կուռ կառույց: Թեեւ ՔՊ-ում ոմանք խոր կասկածներ ունեն՝ Խաչատրյանը մինչեւ վերջ կենթարկվի՞ Փաշինյանին ու իշխող թիմին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ