«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:
Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ տուփով «Արարատ» ծխախոտը 740 դրամից թանկացել է՝ դառնալով 790 դրամ: ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով: Օրինակ՝ Winston սիգարետի գինը 570 դրամից բարձրացել է՝ դառնալով 580 դրամ, սուպերմարկետ կա, որտեղ այն 600 դրամ է: Camel-ը 5 դրամով է բարձրացել, Monte Carlo-ն թանկացել է 10 դրամով. այն 400 դրամից դարձել է 410 դրամ:
Ի դեպ, սիգարետի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը