Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է նկատել փոփոխություններ ծխախոտային արտադրատեսակների տուփերի արտաքին տեսքի մեջ։ Այս մասին գրում է armlur.am-ը:
Ընդ որում որոշ ժամանակ շուկայում առկա կլինեն և՛ օգտագործման վնասակարության մասին նկարներով և՛ առանց այդ նկարների տուփեր, մինչև լիովին կսպառվեն այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք ներմուծվել կամ արտադրվել են մինչև 2024թ․ հունվարի 1-ը և որոնց նկատմամբ այս տեխնիկական կանոնակարգը չի կիրառվել։
Միաժամանակ՝ հարկ է նշել, որ հիմնական փոփոխությունը կապված է նախազգուշացնող նկարների հետ․ դրանք այժմ պետք է զբաղեցնեն տուփի դիմացի և հակառակ կողմի մակերեսի վերևի կեսը։ Համաձայն կանոնակարգի դրույթների՝ դիմային մասում նախազգուշացնող տեքստերը ներկայացված են հայերեն լեզվով, իսկ հակառակ կողմում՝ ռուսերենով:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տուփերի վրա այլևս բացակայելու են խեժի և նիկոտինի պարունակության, քանի որ համաձայն ԵԱՏՄ օրենսդրության՝ դրանք չպետք է նշված լինեն տուփի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը